ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

«ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑ

 «Մունք» տեխնոդպրոցի առաջնային առաքելությունը տաղանդների բացահայտումն է և նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը։

 «Մունք»-ը ուրբանիզացիայի հետևանքով ժամանակակից աշխարհից աստիճանաբար կտրվող և քիչ զարգացած տարածաշրջաններում ապրող երիտասարդներին հնարավորություն է տալիս առանց իրենց բնակավայրը լքելու դուրս գալ գլոբալ գիտելիքի շուկա։

01/04

Եկեք ավելի մոտիկից
ճանաչենք միմյանց


 «Մունք» տեխնոդպրոցի կրթական ծրագիրը այս պահին ներառում է երեք ուղղություն՝ Ծրագրավորում, Ռոբոտաշինություն և Դիզայն։ Ընդհանուր հաշվով 11 մասնագիտացում։ Կրթական ծրագրի բովանդակությունը և մասնագիտությունների ցանկը կախված շուկայի պահանջներից յուրաքանչյուր տարի ենթարկվում է որոշակի փոփոխությունների։։

Ծրագրավորում

Ծրագրավորման դասընթացների ժամանակ աշակերտները ծանոթանալու են ոլորտի տարբեր մասնագիտությունների ու ծրագրավորման լեզուների հետ: Սովորելու են ամենատարածված ծրագրավորման լեզուների հիմնական տարրերը, իսկ որպես գործնական աշխատանք ստեղծելու են վեբ կայքեր, տարբեր հավելվածներ ու իրականացնելու են միկրոկանտրոլերների ծրագրավորում տարբեր համակարգերի կառավարման համար։

Ռոբոտաշինություն

Ռոբոտաշինությունն իր մեջ ներառում է էլեկտրոտեխնիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոսխեմաների նախագծում, կառավարվող սարքեր ու ավտոմատացման համակարգերի նախագծում և մեխանիկայի հիմունքներ դասընթացները:

Դիզայն

Այս ոլորտի դասընթացներին մասնակցող ուսանողները ուսումնասիրելու են վեբ դիզայն, գրաֆիկական դիզայն, և թվային դիզայնի այլ մասնագիտություններ։ Քանի որ դիզայնի ուսուցումն ընթանալու է մյուս երկու ճյուղերի հետ զուգահեռ, այս ուղղությունը ընտրած ուսանողները որպես դիզայներներ կկցվեն «Ծրագրավորում» և «Ռոբոտաշինություն» մասնագիտացումներն ընտրած ուսանողներին: Այսպիսով նրանք կանեն թիմային աշխատանք կատարելու առաջին քայլերը , ինչը շատ կարևոր է հաջորդ փուլում:

AboutUs

Շրջենք մեր Տեխնոդպրոցներով

Տեխնոդպրոց Ստեփանակերտում

բացվել է 2021թ․

110 աշակերտ

Տեխնադպրոց Հաղորտիում

բացվել է 2022թ․

90 աշակերտ

Чтобы изменить масштаб, прокручивайте карту, удерживая клавишу Ctrl.

Управление человечком в режиме просмотра улицЧеловечек находится над картойУправление человечком в режиме просмотра улиц
Google
Картографические данные © 2023 Google
Картографические данные © 2023 Google

Դուք նույնպես կարող եք միանալ մեր փոքրիկ ընտանիքին

ԵԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԾՐԱԳԻՐԸ


Այս փուլի տևողությունը 1֊ից 2 տարի է՝ կախված աշակերտի առաջադիմությունից։ Այն կոչվում է «Բացահայտում»: Մեկնարկային այս փուլի բոլոր հմտությունները ձեռք բերելուց հետո միայն հնարավոր է անցնել հաջորդ փուլ: Այս փուլի նպատակն է՝ Բացահայտել աշակերտի նախասիրություններն ու ընդունակությունները Ամրապնդել բնագիտական առարկաների բազային գիտելիքները Զարգացնել ալգորիթմական մտածելակերպը Ծանոթացնել ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին և տալ նախնական գիտելիքներ։ Փուլը հաղթահարելուց հետո աշակերտը ձեռք է բերում ութ անհրաժեշտ հմտություններ, որոնք պիտանի կլինեն ոլորտի տարբեր բնագավառներում և կկարողանան կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում:

«Մասնագիտացում» փուլին կարող են մասնակցել միայն «Բացահայտում» փուլը ամբողջությամբ հաղթահարած աշակերտները։ Այս փուլում առկա են երեք ուղղություններ՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն։ Աշակերտը կարող է ընտրել նրանցից որևէ մեկը, կամ միաժամանակ հաճախել բոլոր դասընթացներին։ Կազմակերպվելու են երկարաժամկետ դասընթացներ, որոնցից յուրաքանչյուրը հաջողությամբ հաղթահարելուց հետո աշակերտը դառնում է տվյալ ոլորտի սկսնակ մասնագետ: Այն ավարտելուց հետո աշակերտը կարող է աշխատանքի ընդունվել ՏՏ ոլորտի այն ընկերություններում, որտեղ առկա են տվյալ մասնագետի թափուր աշխատատեղեր։

«Կիրառենք» փուլին կարող են մասնակցել երկրորդ փուլում առնվազն մեկ երկարաժամկետ դասընթաց հաջողությամբ ավարտած աշակերտները։ Այս փուլում աշակերտների կամ խմբակավարների նախաձեռնությամբ ձևավորվում են թիմեր՝ որևէ գաղափարի շուրջ «START-UP» սկսելու նպատակով: Գյուղական համայնքներում ՏՏ ոլորտի մասնագետներ ունենալն առաջին հերթին կհանգեցնի համայնքների արդիականացմանը: Նրանք կարող են արագ ու գրագետ գործարկել ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկան, ստեղծել դրանց աշխատանքը մշտադիտարկող (մոնիթորինգ), կազմակերպող ու ավտոմատացնող տեղային համակարգեր, օժանդակել դրանց վերանորոգմանը, կամ իրականացնել ոչ բարդ նորոգում, գյուղական արտադրանքը ներկայացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում՝ շուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան լուծումներով: Մասնավորապես՝ ստեղծել կայքեր և հավելվածներ գյուղական ենթակառուցվածքներում եղած խնդիրներին արդիական լուծումներ տալու համար, որոնք կարող են հիմք հանդիսանալ արտադրության, առևտրի, տուրիզմի կամ այլ բիզնեսի արդյունավետության բարձրացմանը: Ռոբոտաշինությունից ձեռք բերած հմտությունները կարող են օգտագործվել գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծելու համար:

ՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉԻ ԵՆ ՀԱՍԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ԴՈՒՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ ՄԵԶ, ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆՔ


ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՅՍՏԵՂ