ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
«ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑ
«Մունք» տեխնոդպրոցի առաջնային առաքելությունը տաղանդների բացահայտումն է և նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը։
«Մունք»-ը ուրբանիզացիայի հետևանքով ժամանակակից աշխարհից աստիճանաբար կտրվող և քիչ զարգացած տարածաշրջաններում ապրող երիտասարդներին հնարավորություն է տալիս առանց իրենց բնակավայրը լքելու դուրս գալ գլոբալ գիտելիքի շուկա։
01/04
Եկեք ավելի մոտիկից
ճանաչենք միմյանց
«Մունք» տեխնոդպրոցի կրթական ծրագիրը այս պահին ներառում է երեք ուղղություն՝ Ծրագրավորում, Ռոբոտաշինություն և Դիզայն։ Ընդհանուր հաշվով 11 մասնագիտացում։ Կրթական ծրագրի բովանդակությունը և մասնագիտությունների ցանկը կախված շուկայի պահանջներից յուրաքանչյուր տարի ենթարկվում է որոշակի փոփոխությունների։ Այս պահի դրությամբ «Մունք» տեխնոդպրոցներում ընթանում է 5 դասընթաց՝web development, flutter & dart development, java development, graphic design, ui/ux design։
Ծրագրավորում
Ծրագրավորման դասընթացների ժամանակ աշակերտները ծանոթանալու են ոլորտի տարբեր մասնագիտությունների ու ծրագրավորման լեզուների հետ: Սովորելու են ամենատարածված ծրագրավորման լեզուների հիմնական տարրերը, իսկ որպես գործնական աշխատանք ստեղծելու են վեբ կայքեր, տարբեր հավելվածներ ու իրականացնելու են միկրոկանտրոլերների ծրագրավորում տարբեր համակարգերի կառավարման համար։
Ռոբոտաշինություն
Ռոբոտաշինությունն իր մեջ ներառում է էլեկտրոտեխնիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոսխեմաների նախագծում, կառավարվող սարքեր ու ավտոմատացման համակարգերի նախագծում և մեխանիկայի հիմունքներ դասընթացները:
Դիզայն
Այս ոլորտի դասընթացներին մասնակցող ուսանողները ուսումնասիրելու են վեբ դիզայն, գրաֆիկական դիզայն, և թվային դիզայնի այլ մասնագիտություններ։ Քանի որ դիզայնի ուսուցումն ընթանալու է մյուս երկու ճյուղերի հետ զուգահեռ, այս ուղղությունը ընտրած ուսանողները որպես դիզայներներ կկցվեն «Ծրագրավորում» և «Ռոբոտաշինություն» մասնագիտացումներն ընտրած ուսանողներին: Այսպիսով նրանք կանեն թիմային աշխատանք կատարելու առաջին քայլերը , ինչը շատ կարևոր է հաջորդ փուլում:
Շրջենք մեր Տեխնոդպրոցներով
Տեխնոդպրոց Ստեփանակերտում
բացվել է 2021թ․
110 աշակերտ
Чтобы изменить масштаб, прокручивайте карту, удерживая клавишу Ctrl.
ԵԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԾՐԱԳԻՐԸ
ՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉԻ ԵՆ ՀԱՍԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԴՈՒՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ ՄԵԶ, ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆՔ
Աջակիցներ և դոնորներ
Գործընկերներ
ARMENIAN CODE ACADEMY
Genesis Armenia
AGBU
ԱՀ ՀԱՂՈՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՑԱԽԻ ԿԳՄՍ” ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ռեԱրմենիա
ՄԵՄ
Garavan Project
ԱՀ կառավարություն
ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՅՍՏԵՂ